Չեխիայում բրիտանական հանցավոր խմբավորումը բանկերից 54 մլն եվրո է հափշտակել

13:30   08 Մարտ 2021    284

Չեխիայում կազմակերպված հանցավոր խմբավորումը, որի կենտրոնը տեղակայված է Մեծ Բրիտանիայում, երկու բանկից եւ մեկ ապահովագրական ընկերությունից խարդախությամբ հափշտակել է 1,4 մլրդ կրոն (մոտ 54 մլն եվրո), այսօր՝ մարտի 8-ին, հայտնել է չեխական հեռուստատեսությունը:

Խարդախներն այս դրամական միջոցները կորզել են պողպատի մատակարարման կեղծ պայմանագրի պարտամուրհակով: Ըստ ոստիկանության՝ եղել է համանման նվազագույնը 21 դեպք: Ֆինանսական կազմակերպություններն ամեն անգամ չարագործներին տրամադրել են տասնյակ միլիոն կրոնի (միլիոնավոր եվրոյի) վարկեր:

Կասկածյալներից չորսը Չեխիայում են: Նրանցից երեքը երկրի քաղաքացիներ են, իսկ մեկը օտարերկրյա քաղաքացի է: Նրանց առաջադրվել է բանկային եւ ապահովագրական գործարքներ կատարելիս խոշոր չափով խարդախության մեղադրանք: Նրանց սպառնում է տասնյակ տարիների բանտարկություն:

Չեխական ոստիկանությունը կազմակերպված հանցավոր խմբավորմանը բացահայտել է բրիտանացի գործընկերների հետ համատեղ: Բանկերում եւ ապահովագրական ընկերություններում պողպատի կեղծ պայմանագրերի պարտամուրհակներով խոշոր խարդախության առաջին փաստերը հայտնաբերվել են 2013 թվականին: Քննություն է սկսվել 2017 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները