ԱՄՆ-ում մեկնարկում է Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը

14:06   08 Մարտ 2021    275

Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ այսօր մեկնարկելու է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար մեղադրվող ոստիկանի դատավարությունը:

Ինչպես հայտնում է Star Tribune պարբերականը, բողոքի ակցիան մեկնարկել է Հենեպին շրջանի դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանալու են նախկին ոստիկան Դերեկ Շովինի գործով լսումները: Դատարանի շենքի շուրջը ցանպատակ և բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դատական լսումների ժամանակ անվտանգության ապահովման համար իշխանություններն առնվազն 1 մլն դոլար են հատկացրել:

Ցուցարարներից ոմանք, որոնց թվում Ֆլոյդի ընկերներն են եղել, դատարկ դագաղ և ծաղիկներ են ցուցադրել փողոցներով անցնելիս:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է 2020 թվականի մայիսի 25-ին, երբ ոստիկանը կոշտ միջոցների է դիմել նրան ձերբակալելիս: Վերջինս ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը, ինչի հետևանքով նա խեղդամահ է եղել: Նախկին ոստիկանին մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները