Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ

15:12   08 Մարտ 2021    220

Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ֆինլանդիայի կառավարության սահմանած խիստ սահմանափակումները կտևեն երեք շաբաթ:

Միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների ուսումը կիրականացվի հեռավար ռեժիմով, չեղյալ կհայտարարվեն 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված պարապմունքները, խորհուրդ է տրվում աշխատողներին իրենց աշխատանքները իրականացնել հեռավար ռեժիմով:

Նախատեսվում է նաեւ ռեստորանների, բարերի, սրճարանների եւ գիշերային ակումբների փակում, սակայն այդ մասին երկրի խորհրդարանը պետք է որոշում ընդունի միայն երկուշաբթի: Այս եւ այլ միջոցառումները չեն տարածվի Ֆինլանդիայի մի շարք շրջաններում, որտեղ համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 511-ով վերջին տվյալներով, հասել է 62 063-ի, գրանցվել է 767 մահվան դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները