Վենեսուելայի նախագահը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով և պատմել ինքնազգացողության մասին

16:38   08 Մարտ 2021    310

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում և կողմնակի բարդություններ ի հայտ չեն եկել, հաղորդում է ria.ru-ն։

«Պատվաստումից հետո ինձ լավ էի զգում։ Գրեթե միշտ, երբ պատվաստանյութ են ներարկում, ջերմաստիճանի կամ վատ ինքնազգացողության տեսքով բարդություններ են ի հայտ գալիս։ Ինձ մոտ, օրինակ, քնկոտություն և մի փոքր գլխապտույտ կար, ես հանգստացա և հիմա ինձ գերազանց եմ զգում»,- ասել է Մադուրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստվել է նաև Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները