ԱՄՆ-ը պատրաստվում է կիբերհարձակումներ իրականացնել Ռուսաստանի դեմ

17:01   08 Մարտ 2021    228

Առաջիկա երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը նախատեսում է կիբերհարձակումներ իրականացնել ռուսական ցանցերում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց:

Նշվում է, որ այս կիբերհարձակումները պատասխան կլինեն SolarWinds ընկերության ծրագրային ապահովման վրա հարձակմանը:

Բացի այդ, կիբերհարձակումներին զուգընթաց, ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրամանագիր կստորագրի ամերիկյան ցանցերի պաշտպանության ամրապնդումն արագացնելու համար:

Ծրագրվում է, որ հակագրոհի հետևանքներն ակնհայտ կլինեն ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների և զինվորականների համար, բայց միևնույն ժամանակ դրանք «դրսից» տեսանելի չեն լինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները