Գերմանիայի որոշ շրջաններում կարանտինային սահմանափակումները մեղմացվել են

19:13   08 Մարտ 2021    239

Գերմանիայում ուժի մեջ է մտել կարանտինային ռեժիմի մեղմացումը: Մարզերին երկուշաբթի օրվանից թույլատրվում է բացել ոչ պարենային ապրանքների խանութները, գրախանութները, թանգարանները, պատկերասրահները, ծաղիկների խանութները, այգեգործական շուկաները, գեղեցկության սրահները եւ ավտոդպրոցները:

Այս քայլերը կախված են կորոնավիրուսի տարածման հատուկ վիճակագրական չափանիշներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշ շրջաններում սոցիալական շփումների սահմանափակումները նույնպես մեղմացվել են. բնակարաններում եւ տներում կարող են հանդիպել մինչեւ հինգ մարդ երկու տարբեր տնային տնտեսություններից` չհաշված 14 տարեկանից փոքր երեխաներին: Մինչ այժմ կարող էր հրավիրվել միայն մեկ մարդ: Մարտի 1-ից երկրում գործում են դպրոցները, մանկապարտեզները եւ վարսավիրանոցները:

Մեղմացումների համար հիմնական չափանիշը վարակման շաբաթական դեպքերն են 100 հազար մարդու հաշվով: Առանձնանում է երկու տարբերակ` վարակման 50-ից պակաս դեպք եւ 100-ից պակաս դեպք: Առաջին տարբերակը համեմատաբար անվճար այցելություններ է ենթադրում օբյեկտներ` չնայած մարդկանց թվի սահմանափակումներով, երկրորդը` միայն նախապես գրանցումով: Օրինակ, Բեռլինում կորոնավիրուսի տարածման գործակիցը 71 դեպք է կազմում 100 հազար մարդու հաշվով: Դա նշանակում է, որ մայրաքաղաքում գործում է երկրորդ տարբերակը. եթե ինչ-որ մեկը ցանկանում է այցելել թանգարան, ապա պետք է այցելության պատուհան ամրագրի: Ընդ որում, Դաշնային Տյուրինգիա նահանգի որոշ շրջաններում ցուցանիշը նկատելիորեն գերազանցում է հարյուրը, այնտեղ ռեժիմի մեղմացման մասին դեռ խոսք չկա:

Մեղմացումների հաջորդ փուլն ուժի մեջ կմտնի երկու շաբաթ անց, սակայն` միայն համաճարակաբանական իրավիճակի բարենպաստ զարգացման դեպքում: Այսինքն, մարտի 22-ից չի բացառվում ռեստորանների, կինոթատրոնների, թատրոնների, թանգարանների, համերգասրահների մասնակի բացումը: Դա հնարավոր կլինի միայն հիգիենայի խիստ կանոնների պահպանման դեպքում: Նաեւ երկու տարբեր մոտեցումներ կգործեն` կախված վարակի տարածվածության ինդեքսից: Որոշ դեպքերում կինոթատրոններ եւ սրճարաններ թույլ կտան մուտք գործել միայն թեստի բացասական արդյունքով այցելուներին:

Կորոնավիրուսի դեմ հետագա պայքարում գերմանական իշխանությունները ապավինում են պատվաստումներին եւ արագ թեստերին, որոնք կարելի է անել տանը` առանց բժշկական անձնակազմի օգնության: Շաբաթ օրվանից թեստերը կարել է գնել սուպերմարկետներում: Բացի այդ, իշխանությունները ցանկանում են բնակչությանը փոխհատուցել այդ նպատակների համար ծախսերի մի մասը: Կարանտինային կանոնները կգործեն մինչեւ մարտի 28-ը: Գերմանիայի քաղաքացիներից պահանջվում է դիմակներ կրել հասարակական վայրերում, ճանապարհորդություններն արգելվում է: Համավարակի սկզբից ի վեև կորոնավիրուսով վարակվել է 2.5 միլիոն մարդ, մահացել է գրեթե 72 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները