Իսպանիայում հայտարարել են Եվրոպայի նոր սպառնալիքների մասին համավարակից հետո

20:20   08 Մարտ 2021    283

Կորոնավիրուսային համավարակը նոր սպառնալիքներ է ստեղծել Եվրոպայի համամր: Հին աշխարհի երկրները ստիպված կլինեն ծնելիության նվազմանը բախվել:

Այս գործընթացն արդեն սկսվել է, գրում է իսպանական El Pais-ը: Պարբերականի տվյալներով` 2020-ի դեկտեմբերից 2021-ի հունվարն ընկած ժամանակահամավարակի մեկնարկից ինն ամիս անց, Իսպանիայում ծնելիության մակարդակը նախորդ տարիների համեմատ կրճատվել է 22.6 տոկոսով: Դա նշանակում է, որ երբ իսպանացիները կարանտինի պատճառով փակված էին տանը, նրանք ընդհանրապես չէին մտածում սերունդ տալու մասին:

Այնուամենայնիվ, հասարակության մեջ այդ ժամանակ գերակշռում էր վախը, քանի որ շատերը զրկվել էին իրենց աշխատանքից, հարյուրավոր մարդիկ մահացել էին COVID-19-ից: Այս ֆոնին մարդիկ որոշեցին հետաձգել ընտանիքի ստեղծումը ավելի լավ ժամանակների համար, փոխանցում է RG-ն:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայում եւ Իտալիայում, այնտեղ գրանցվել է համապատասխանաբար 13 եւ 21 տոկոս անկում: Իհարկե, դժվար է ամբողջ 2021 թվականի համար երկու կանխատեսում անել երկու ամսվա տվյալների հիման վրա, սակայն փորձագետները վստահ են, որ ծնելիության անկում կնկատվի առնվազն ամբողջ այս տարվա ընթացքում: Եվ դա այն դեպքում, երբ Իսպանիայում վերջին տարիներին առանց այդ էլ ծնելիության կրճատում է գրանցվում:

2019-ին գրանցվել են ամենացածր ցուցանիշները (360 հազար) հետազոտության ողջ ընթացքում, որն իրականացվում է 1941 թվականից: Փորձագետների կարծիքով` այժմ ավելի ու ավելի շատ կանայք են հետաձգում իրենց առաջին երեխայի ծնունդը: Ըստ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի Քաղաքագիտության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Ալբերտո Սանցի` դա 2008-ի տնտեսական ճգնաժամի արձագանքներն են, որը հանգեցրեց նրան, որ Իսպանիայում ծննդաբերելու ունակ յուրաքանչյուր հասուն կնոջ բաժին է ընկնում 1.2 երեխա: Սա ամենացածր ցուցանիշներից մեկն է աշխարհում:

Ըստ ժողովրդագիր Թերեզա Կաստրոյի` եվրոպական շատ երկրներում առկա իրավիճակը կարող է բնութագրվել «անվստահություն» բառով: Հարցումները ցույց են տվել, որ մարդիկ վախենում են կորցնել աշխատանքը, ուստի հետաձգում են կարեւոր որոշումների կայացումը: Եվ դա այն դեպքում, երբ շատերն արդեն 30 տարեկանից բարձր են: Բարսելոնայի Ինքնավար Համալսարանի ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալբերտ Էստեւեն կարծում է, որ Եվրոպայում ժողովրդագրական իրավիճակն առաջիկա տարիներին միայն կվատթարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները