Բեյրութը Լիբանանի հյուսիսին կապող հիմնական ճանապարհն արգելափակվել է ցուցարարների կողմից

20:57   08 Մարտ 2021    300

Ցուցարարները արգելափակել են հյուսիսային ելքերը եւ մուտքերը Բեյրութ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առավոտյան ցուցարարներն այրվող անվադողերով եւ աղբամաններով սկսել էին փակել Լիբանանի մայրաքաղաքի գլխավոր փողոցները: Միեւնույն ժամանակ, ցուցարարների խմբերը շրջափակել են հյուսիս տանող գլխավոր մայրուղին: ԶԼՄ-ների հաղորդմամբ` նույն իրավիճակը տիրում է նաեւ Լիբանանի հյուսիսային Բիբլոս եւ Բատրուն քաղաքներում: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավում ցուցարարները սկսել են արգելափակել նաեւ տրանսպորտային կապերը Բեյրութի եւ հարավային Լիբանանի միջեւ, ինչպես նաեւ Սայդայի եւ Տիրի մինչեւ ավտոճանապարհի հատվածը:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Հասան Դիյաբը շաբաթ հայտարարել է, որ խորացող ճգնաժամի ֆոնին երկիրը հասարակական պայթյունի եզրին է հայտնվել:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ամբողջ Լիբանանում բողոքի ցույցեր են ընթանում` ճանապարհների արգելափակումներով: Ցուցարարները այրվող անվադողերով արգելափակում են Բեյրութի կենտրոնը եւ մայրաքաղաքի խոշոր մայրուղիները, ինչպես նաեւ մայրուղիները երկրի հարավում, հյուսիսում եւ արեւելքում: Ցուցարարները պահանջում են իշխանություններից իրական գործողություններ սկսել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու եւ բնակչության կյանքը բարելավելու համար:

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ սեւ շուկայում ազգային արժույթի արժեքը բարձրացավ մեկ դոլարի դիմաց 10 հազար ֆունտով, մինչդեռ բանկերում պաշտոնական փոխարժեքը մնում էր 1500 ԱՄՆ դոլարի մակարդակում: Լիբանանյան ֆունտը միայն վերջին օրերին արժեզրկվել է 15-17 տոկոսով: 2019-ի հոկտեմբերից բանկերում ավանդատուների արտարժութային հաշիվները սառեցված են մնում, իսկ այս ընթացքում շատ ապրանքների գներն աճել են ավելի քան 200 տոկոսով:

2019-ի աշնանից Լիբանանը խոր տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է ապրում: Այս ընթացքում երկու կառավարություն է հրաժարական տվել` Սաադ Հարիրիի կառավարությույնը` ցույցերի ֆոնին եւ Հասան Դիյաբի կառավարությունը` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: 2020-ի սեպտեմբերի վերջին տեղական իշխանությունները նախատեսում էին հայտարարել նախարարների նոր կաբինետի կազմի մասին` Մուստաֆա Ադիբի գլխավորությամբ:

Փոխարենը, Ադիբը սեպտեմբերի 26-ին հայտարարել էր իր պաշտոնանկության եւ կառավարության կազմավորումից հրաժարվելու մասին` պատճառաբանելով, որ քաղաքական բլոկները չեն հրաժարվել ձեւավորման գործընթացի քաղաքականացումից: Հոկտեմբերի վերջին վարչապետի պաշտոնը կրկին ստացավ Սաադ Հարիրին, ով հայտարարեց օպերատիվ կերպով նախարարների կաբինետ հավաքելու պատրաստակամության մասին` ֆրանսիական նախաձեռնությունից օգտվելու եւ աջակցություն ստանալու համար: Իրականում Հարիրիին այդպես էլ չհաջողվեց փոխզիջումային կազմ գտնել, որը կբավարարի բոլոր կողմերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները