Հռոմի Պապը հորդորել է հարգել և պաշտպանել կանանց

21:13   08 Մարտ 2021    239

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կանանց միջազգային օրվա նախօրեին Իրաք կատարած այցի ժամանակ հիշեցրել է, որ անհրաժեշտ է հարգել և պաշտպանել կանանց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն քաջ կանանց, ովքեր շարունակում են կյանք տալ՝ չնայած բոլոր վերքերին: Կանայք պետք է հարգվեն և պաշտպանվեն: Նրանց պետք է ուշադրություն և հնարավորություններ տրվեն»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները