«Ֆիլիպինների նախագահի՝ «սպանել» հրամանն օրինական է, քանի որ այն ուղղված է եղել զինված ապստամբների դեմ». խոսնակ

21:56   08 Մարտ 2021    262

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հրամանը զինված ապստամբներին սպանելու մասին օրինական էր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտարարել է նրա խոսնակ Հարի Ռոկը՝ կաթոլիկ առաջնորդների՝ օրերս 9 ակտիվիստների սպանությունները դատապարտելու ֆոնին:

Նշենք՝ ավելի վաղ իրավապաշտպան խմբերը հայտարարությամբ էին հանդես եկել, որում իրենց մտահոգությունը և վրդովմունքն էին արտահայտել իշպանության՝ ակտիվիստների սպանությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել 2 օր առաջ հակաապստամբական գործողությունների քողի ներքո:

«Նախագահի «սպանել, սպանել, սպանել» հրամանն օրինական է, քանի որ այն ուղղված է եղել զինված ապստամբների դեմ», - ճեպազրույցում ասել է նրա խոսնակը՝ հավելելով, որ կառավարությունը դեռ կքննի միջադեպը:

Հիշեցնենք՝ Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը, որը եկեղեցական ազդեցիկ խումբ է, հայտարարությամբ դատապարտել էր «Արյունոտ կիրակի»-ի ընթացքում իշխանության կիրառած ավելորդ ուժը և բռնությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ֆիլիպիններում շարունակվող կոմունիստական ապստամբությունը բախում է Ֆիլիպինների կառավարության և Նոր ժողովրդական բանակի միջև, որը Ֆիլիպինների մարքսիստ-լենինիստ-մաոիստական կոմունիստական կուսակցության զինված թևն է:

Հակամարտությունը կապված է նաև Ֆիլիպինների Ազգային ժողովրդավարական ճակատի հետ, որը ծառայում է որպես Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցություն քաղաքական թև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները