Վրացական ընդդիմությունը խոստացել է հավաք անցկացնել արտահերթ ընտրություններից հրաժարվելու դեպքում

22:18   08 Մարտ 2021    257

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱՇ) առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն հայտարարել է, որ Վրաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիա տեղի կունենա, եթե իշխանությունները հրաժարվեն նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այս մասին հայտնում է TASS-ը:

Նրա խոսքով, դա տեղի կունենա մարտի 20-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկանոիձեն նաև կոչ է արել ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ՄԱՇ առաջնորդ Նիկա Մելիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները