Ամերիկյան դատարանը մերժել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի վերջին բողոքարկումը

22:40   08 Մարտ 2021    309

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 3 բողոքարկումներից վերջինը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դատարանը ուժի մեջ է թողել ստորին դատարանի որոշումը, որը մերժել էր Թրամփի հայցը Վիսկոնսինում հազարավոր ձայներ չհաշվելու պահանջը, որով Թրամփը զիջել էր Ջո Բայդենին: Գերագույն դատարանը չի պարզաբանել իր որոշումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերագույն դատարանը նախկինում հրաժարվել էր քննել Տեխասի և մի շարք նահանգների հայցը նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով: Չնայած այն փաստին, որ Գերագույն դատարանում կա Թրամփի կողմից նշանակված 3 անձ, դատարանը հասկացրել է, որ չի պատրաստվում միջամտել ձայների հաշվարկին, որը կատարվում է նահանգային մարմինների կողմից:

Ստորին դատարաններում Թրամփը տանուլ է տվել շուրջ 55 գործ և շահել է միայն մեկը, ինչը, սակայն, չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Միևնույն ժամանակ, Թրամփը դեռևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները և պնդում է, որ ինքը հաղթել է դրանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները