Կիպրոսը, Հունաստանը եւ Իսրայելը համաձայնագիր են ստորագրել ամենաերկար եւ խորահուն էլեկտրական մալուխի կառուցման մասին

23:06   08 Մարտ 2021    313

Կիպրոսը, Հունաստանը եւ Իսրայելը նախնական համաձայնագիր են ստորագրել աշխարհի ամենաերկար եւ խորահուն էլեկտրական մալուխի կառուցման մասին, որի արժեքը մոտ 900 միլիոն դոլար է, այն կանցնի Միջերկրական ծովի հատակով եւ կմիացնի դրանց էլեկտրական ցանցերը:

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Ստեյնիցը, ով ժամանել է Նիկոսիա իր գործընկերների հետ փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու համար, ասել է, որ նախագիծը, որը ստացել է Եվրո-ասիական միջցանցային միացում ավանումը, էներգիայի պահուստային աղբյուր ապահովի արտակարգ իրավիճակներում, փոխանցում է Reuters-ը:

Կիպրոսի էներգետիկայի նախարար Նատաշա Պիլիդեսը հայտարարել է, որ դա «վճռական քայլ է կղզու էներգետիկ մեկուսացման եւ որպես արդյունք ծանր վառելիքից կախվածության դադարեցման ճանապարհին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մալուխի հզորությունը 1000-2000 մեգավատ (ՄՎտ) կկազմի, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ 2024 թվականը:

Մոտ 1500 կմ երկարությամբ եւ մոտ 2700 մետր խորությամբ կապը կլինի երբեւէ կառուցված ամենաերկար եւ խորահուն էլեկտրական մալուխն աշխարհում:

Իսրայելի նախարարությունը հայտնել է, որ Եվրամիությունը մալուխային կապը որպես «ընդհանուր շահերի նախագիծ» է ճանաչել եւ պատրաստ է մասամբ ֆինանսավորել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիպրոս   Հունաստան   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները