ԱՄՆ-ում սկսվել է Ջորջ Ֆլոյդի սպանության համար մեղադրվող անձի դատավարությունը

23:57   08 Մարտ 2021    301

Միացյալ Նահանգներում սկսվել է նախկին ոստիկան Դերեկ Չաուվինի գործով դատավարությունը, որը մեղադրվում է Ջորջ Ֆլոյդի սպանության համար, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, ինչը զանգվածային բողոքներ ու անկարգություններ է առաջացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում:

Այս մասին տեղեկացնում է StarTribune-ը: Երկուշաբթի Մինեապոլիսում սկսվել է առաջին փուլը՝ ժյուրիի կողմից 12 ատենակալների ընտրությունը: Դատավոր է նշանակվել Փիթեր Քեհիլը: Նշվում է, որ Չաուվինը ներկա է դատավարությանը:

Տեղական իշխանությունները, վախենալով անկարգություններից և ցույցերից, դատարանի շենքի մոտ ցանկապատ և բետոնե պատնեշներ են տեղադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մամուլի հաղորդագրությունների համաձայն` կողմերը կկարողանան բացման խոսքով հանդես գալ մարտի 29-ից ոչ շուտ:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները, որ շնչահեղձ է լինում:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները