Օկլահոմայում Ձնե մարդուն բռնելու համար պարգեւատրում են առաջարկել

08:04   09 Մարտ 2021    248

Օկլահոմայի ներկայացուցիչների պալատի անդամ Ջասթին Համֆրին Ձնե մարդուն բռնելու համար պարգեւատրում է առաջարկել: Ի սկզբանե այն կազմում էր 25 000 դոլար, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում հասել է 2,1 մլն դոլարի:

«Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները ներկայումս մշակում են Ձնե մարդուն գրավելու գովազդային արշավ, որը ներկայացնում է Բիգֆուդին հետեւելու տարբերանշաններ եւ մեկամյա հիշատակի լիցենզիա»,- հայտնում է տեղական CBS ռադիոկայանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընթացիկ պլանը նախատեսում է 259 A պետական մայրուղու երկայնքով տեղակայված ընկերություններին թույլատրել վաճառել Ձնե մարդուն տարեկան հետեւելու թույլտվությունները, այնպես որ վաճառքից ստացված շահույթը մնում է տեղական համայնքներում:

Համֆրին ասել է, որ իր վերջնական նպատակն է զբոսաշրջիկներին ներգրավել անվտանգ եւ մատչելի ժամանցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օկլահոմա  


Վերնագիրի այլ պիտակները