Բրիտանիայում ձերբակալել են ոստիկանության լիազորություններն ընդլայնելու դեմ պայքարող ավելի քան 100 ցուցարարի

13:46   05 Ապրիլ 2021    146

Կիրակի բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ 107 մարդ է ձերբակալվել Լոնդոնում ոստիկանության լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ կառավարության ծրագրերի դեմ ցույցերի ժամանակ:

Շաբաթ հազարավոր մարդիկ քայլերթ են իրականացրել երկրի բազմաթիվ քաղաքներում՝ բողոքելով ընդդեմ ոստիկանության, հանցավորության, դատարաններերի եւ դատավճիռ կայացնելու մասին օրինագծի՝ մարտահրավեր նետելով կորոնավիրուսային սահմանափակումներին , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունը հայտարարել է, որ «Սպանեք օրինագիծը» կարգախոսով ցույցերը կրել են հիմնականում խաղաղ բնույթ, եւ մասնակիցների մեծամասնությունը պահպանել է սոցիալական հեռավորություն: Ոստիկանությունում նաեւ հայտարարել են, որ մի քանիսը մտադիր էին հրահրել անկարգություններ, եւ որ ձերբակալվածները կատարել են ենթադրյալ իրավախախտումներ՝ ներառյալ բռնի անկարգությունները, ոստիկանների վրա հարձակումներն ու կորոնավիրուսի մասին օրենքների խախտումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները