Նախարար. Իսրայելական արտադրության ԱԹՍ-ները կարևոր դեր խաղացին Հաղթանակ գործում

16:38   05 Ապրիլ 2021    568

«Ադրբեջանը Հայրենական պատերազմի տարիներին տեսավ իսրայելական հասարակության անկեղծ աջակցությունը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ իսրայելական Israel Hayom հրատարակությանը տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ բարձր է գնահատում մարտական գոտուց հեռու գտնվող Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծությունից հետո՝ Իսրայելի կողմից տուժածներին տրամադրված մարդասիրական օգնությունը: Ջ. Բայրամովը հիշել է, որ Իսրայելում ապրող ադրբեջանցիները ցույցեր են անցկացրել՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության և Հայաստանի ագրեսիայի դեմ բողոքի:

Նախարարի խոսքով, հաղթանակի հասնելու գործում կարևոր դեր են խաղացել՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրտեխնոլոգիական և բարձր ճշգրտության զենքերի, այդ թվում՝ Իսրայելում արտադրված զենքերի, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հմուտ օգտագործումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները