Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն

16:01   06 Ապրիլ 2021    499

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականներն ապրիլի 8-9-ը համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն:

Պաշտպանության նախարարության կողմից Hayatsk.info-ին տված տեղեկատվության համաձայն, մեր երկրում կազմակերպվելիք զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի բանակի զորամիավորումների պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններում տեղակայված համազորային զորավարժարաններում:

Զորավարժությունների հիմնական նպատակն ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումն ու մարտունակության բարձրացումն է:

Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 9-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները