Valneva ֆրանսիական ընկերությունը հաջողությամբ է փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը

20:26   06 Ապրիլ 2021    137

Valneva ֆրանսիական կենսատեխնոլոգիական ընկերությունը, որն զբաղվում է վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակմամբ և առեւտրայնացմամբ, ապրիլի 6-ին հայտարարել Է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի փորձարկումների դրական արդյունքների մասին:

«Valneva ընկերությունը, որը մասնագիտանում է վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստանյութերի մշակման և առևտրայնացման բնագավառում, այսօր հայտարարել Է COVID-19-ի դեմ իր ապակտիվացված թեկնածու-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների մասին»,- ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում: Նշվում է, որ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կարող Է սկսվել ապրիլի վերջին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտություններին մասնակցել է 18-ից մինչեւ 55 տարեկան 153 չափահաս քաղաքացի: Ընկերության տվյալներով՝ պատվաստանյութից հետո մասնակիցների ավելի քան 90 տոկոսի մոտ առաջացել Է հակամարմինների զգալի մակարդակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները