Երկրորդ եթերաշրջանում «Բրիջերթոններին» եւս չորս դերասան կմիանա

21:02   06 Ապրիլ 2021    145

Netflix-ը հրապարակել է «Բրիջերթոնների» նոր կերպարների ցանկը, ինչպես նաեւ դերասանների անունները, որոնք նրանց կմարմնավորեն սերիալի երկրորդ եթերաշրջանում։

Չարիտրա Չանդրանը կխաղա Էդվինա Շարմայի դերը՝ աղջիկ, որն անկախ իր միամտությունից, հստակ գիտի, թե ինչ է ուզում՝ իսկական սեր։ Շելի Քոնը կկատարի Մերի Շարմայի դերը։ Հերոսուհին դուստերի հետ վերջերս է վերադարձել Լոնդոնից։ Մերիի վերադարձը քննարկում է ամբողջ քաղաքը. նա հերթական անգամ պետք է դիմակայի բամբսանքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քելման Լինչը կներկայանա Թեո Շարպի դերով՝ տպագրիչի աշխատասեր օգնական, որը պայքարում է աշխատավոր դասի իրավունքների համար։ Դերասաններին կմիանա նաեւ Ռուպերտ Յանգը, նա կխաղա Ջեքի կերպարը՝ երիտասարդ, որը կապված է Լոնդոնի ամենանշանավոր ընտանիքների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները