Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը

21:35   06 Ապրիլ 2021    244

Ուկրաինան վաղուց է ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, և որ Ջո Բայդենի վարչակազմը Կիեւի հետ քննարկում է այդ ձգտումը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք նրանց, աշխատում ենք նրանց հետ... բայց այս որոշումը պետք է կայացնի ՆԱՏՕ-ն»,- ասել է Պսակին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ էր արել ճանապարհ հարթել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը, նրա խոսքով, զորքեր կենտրոնացրեց Դոնբասի մերձակայքում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կխորացնի ներքին խնդիրները, իսկ ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների համար դաշինքին անդամակցելը բացարձակապես անընդունելի հեռանկար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները