Բրազիլիայում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 13 մլն-ը

22:55   06 Ապրիլ 2021    253

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 մլն-ը:

Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ կայքի տվյալների՝ ապրիլի 6-ի դրությամբ հարավամերիկյան երկրում կորոնավիրուսով վարակվել է 13 023 189 մարդ, որից 38 223-ը՝ վերջին մեկ օրում: Այս ցուցանիշով Բրազիլիան երկրորդն է ողջ աշխարհում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 31 մլն-ը:

Ավելի քան 213 մլն բնակչություն ունեցող երկիրը երկրորդն է նաև «Քովիդ-19»-ից մահացության ցուցանիշով: Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 333 153 մարդ, որից 1623-ը՝ վերջին 24 ժամում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները