Սուդանի կառավարությունը քվեարկել է Իսրայելի հետ հարաբերություններն արգելող օրենքի չեղարկման օգտին

09:59   07 Ապրիլ 2021    145

Սուդանի նախարարների կաբինետը քվեարկել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​եւ գործարար հարաբերություններն արգելող 1958 թվականին ընդունված օրենքի չեղարկման օգտին, փոխանցում է Reuters-ը:

Որոշումը դեռ հաստատում է պահանջում Գերագույն խորհրդի եւ Սուդանի նախարարների կաբինետի համատեղ նիստին, որը ժամանակավոր օրենսդիր մարմին է հանդիսանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Սուդանն անցյալ տարի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր էր ստորագրել՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները