Այս մասին հայտնել են տիեզերական գործակալությունից։
«Լուսանկարն արվել է ապրիլի 3-ին: Մինի-ուղղաթիռը գտնվում էր մարսագնացի տակ և պատրաստվում էր վայրէջք կատարել։ Գունավոր կադրը ցույց է տալիս մարսյան Յեզերո խառնարանի հատակը», – ասված է հաղորդագրության մեջ:
NASA-ում ենթադրում են, որ Ingenuity-ն մի քանի լուսանկար կուղարկի գործակալություն, որոնք արվել են փորձնական թռիչքների ժամանակ:
Նաև ապրիլի 12-ին պլանավորված է ուղղաթիռի կառավարվող թռիչքը, որը կդառնա առաջին թռչող սարքը մեկ այլ մոլորակի վրա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
NASA