Ֆրանսիայում հայտարարել են COVID-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին

10:48   07 Ապրիլ 2021    145

Ֆրանսիայում Valneva կենսատեխնոլոգիական ընկերությունը ավարտել է իր COVID պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական փուլը, որը ցույց է տվել դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին երեքշաբթի օրը ՝ ապրիլի 6-ին, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

«Valneva-ն այսօր հայտարարեց իր VLA2001 թեկնածու- պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը հավելել է, որ պատվաստանյութի «անվտանգության վերաբերյալ կասկածներ չկան»:

18-ից 55 տարեկան 153 մեծահասակների շրջանում անցկացված փորձարկումների մասնակիցների ավելի քան 90% -ի մոտ COVID-19- ի նկատմամբ «հակամարմինների զգալի մակարդակ» է արտադրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները