Իլհամ Ալիև. Ադրբեջանը դարձել է COVID-19 համավարակի դեմ գլոբալ ջանքեր համախմբող առաջին երկրներից մեկը

10:50   07 Ապրիլ 2021    514

«1950 թվականից մենք ամեն տարի ապրիլի 7-ը նշում ենք Առողջապահության համաշխարհային օր։ Սակայն 2021 թվականին առողջության նշանակությունը էլ ավելի է բարձրացել։ Ժամանակակից, կայուն, բարձրորակ առողջապահության համակարգի տիրապետումը առաջնահերթային է հանդիսանում ցանկացած երկրի համար»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է ՝այսօր Ժնևում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանում կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի կողմից ներկայացված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսաուղերձում։

Պետության ղեկավարը նշել է, որ ներկա ժամանակ Ադրբեջանի առողջապահության համակարգում տեղի են ունենում նշանակալի փոխակերպումներ. «Ադրբեջանը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմամբ ուժեղացնում է առաջին բժշկական օգնությունը, նորացնում է շտապ բուժօգնության ծառայություններ, օգտագործելով առողջապահության էլեկտրոնային հարթակը և առողջապահության պետական հաշիվները՝ ապահովվում է երկրում թվայնացումը։

Ընդ որում, COVID-19 համավարակի երկրորդ տարին շարունակում է մեծ ազդեցություն գործել ամբողջ աշխարհում առողջապահության համակարգի վրա։

Ադրբեջանը դարձել է COVID-19 համավարակի դեմ գլոբալ ջանքեր համախմբած առաջին երկրներից մեկը։ Մեր նախաձեռնությամբ 2020 թվականի ապրիլին կայացել է Թուրքական խորհրդի գագաթնաժողովը, 2020 թվականի մայիսին՝ Չմիացման շարժման գագաթնաժողովը, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի հատուկ նիստը։ Հավատարիմ մնալով միջազգային պատասխանատվությանը, Ադրբեջանը՝ 10 միլիոն դոլարի կամավոր ֆինանսական օգնություն է հատկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Մենք նաև անմիջական մարդասիրական և ֆինանսային օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 30 երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները