Լավրովը պատմել Է Ռուսաստանի եւ Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին

12:33   07 Ապրիլ 2021    199

Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Պակիստանի Իսլամական Հանրապետության (ՊԻՀ) ուժային գերատեսչությունների հակաահաբեկչական պոտենցիալի ամրապնդման գործում համատեղ վարժանքների անցկացման միջոցով, ներառյալ «Բարեկամությունը» եւ «Արաբական մուսոն»-ը,-հայտարարել Է Լավրովը՝ News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել Է Լավրովը, «Մոսկվայի եւ Իսլամաբադի միջեւ ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ»:

Ռուսաստանցի նախարարի խոսքով՝ անցած տարին ռեկորդային դարձավ երկկողմ ապրանքաշրջանառության համար. «այն աճել Է 46 տոկոսով եւ կազմել 790 մլն դոլար»: «Անհրաժեշտ ջանքեր կներդնենք «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունն սկսելու համար, որն առաջատար նախագիծ Է Էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներս կհամաձայնեցվեն մնացած բոլոր տեխնիկական հարցերը:

Ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի Էներգետիկական հատվածի եւ երկաթուղային համակարգի արդիականացման գործին»,-ասել Է նախարարը: Լավրովը նախօրյակին այցով ժամանել Էր Պակիստան: Ապրիլի 7-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կվարի պակիստանցի գործընկերների եւ բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները