Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատում է AstraZeneca-ի և թրոմբոզների միջև կապը

11:35   07 Ապրիլ 2021    172

Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատում է AstraZeneca պատվաստանյութի և թրոմբոզների միջև կապը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իտալական Messaggero թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը, հայտնում է Եվրոնյուզը։

Վերջինս նշել է, որ փորձագետները դեռ շարունակում են գնահատել պատվաստանյութի օգտագործման հետ կապված վտանգները։ Այդ ուսումնասիրությունը սկսվել է AstraZeneca-ով պատվաստումից հետո գրանցված մահվան դեպքերի հաղորդումներից հետո։ Մահացածների մոտ հայտնաբերվել են թրոմբոզներ։

«Այժմ կարող ենք վստահ ասել, որ պատվաստանյութի և թրոմբոզների միջև կապ կա, բայց թե ինչն է նման ռեակցիա առաջացնում, դեռ չգիտենք»,-նշել է Դեղերի եվրոպական գործակալության ներկայացուցիչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: AstraZeneca  


Վերնագիրի այլ պիտակները