Մոսկվան եւ Վաշինգտոնը միջուկային զենքի մասին տեղեկություններ են փոխանակել

12:04   07 Ապրիլ 2021    154

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի երկարաձգումից հետո առաջին անգամ ունեցած միջուկային զենքի մասին տեղեկություններ են փոխանակել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Մարտի մեկի դրությամբ, Ռուսաստանը տեղակայած ունի 517 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, բալիստիկ հրթիռներ, որոնք գտնվում են սուզանավերի եւ ծանր կործանիչների վրա։ ԱՄՆ-ն ունի նման 651 հրթիռ։ Ռուսաստանի ունեցած մարտագլխիկները, որոնք տեղադրված են այդ կրիչների վրա, թվով 1456 հատ են, իսկ ԱՄՆ-ինը՝ 1357 հատ։ Ռուսները ունեն տեղակայված եւ չտեղակայված 767 արձակիչ սարք, ամերիկացիները՝ 800 սարք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա?Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները