Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել Է COVID-19-ի ավելի քան 9,6 հազար դեպք

12:12   07 Ապրիլ 2021    136

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9677-ով, մահացել Է 298 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ երկրում վարում Է COVID-19-ի հիվանդացության վիճակագրություն:

Մեկ օր առաջ հաղորդվել Էր հիվանդության 6885 եւ մահվան 90 նոր դեպքերի մասին: Անցյալ տարվա դեկտեմբերին-այս տարվա հունվարին Գերմանիայում մեկ օրում հիվանդացածների թիվը ժամանակ առ ժամանակ գերազանցել Է 25 հազարը: Այժմ ԳԴՀ-ում խոսում են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչեւ ապրիլի 18-ը: Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել Է 2 մլն 910 հազար 445 մարդ, մահացել Է մոտավորապես 77,4 հազար վարակված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները