Գուբադլիի շրջանում բացվել է նոր զորամաս

11:00   07 Ապրիլ 2021    397

Ապրիլի 6-ին Գուբադլի շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ պետական սահմանին նոր զորամասը սկսել է ծառայողական ու մարտական գործունեությունը:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում, այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողությանը՝ Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհդիևը՝անձնակազմին է փոխանցել՝ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքները` նոր զորամասի գործունեության սկիզբի կապակցությամբ:

Արարողության մասնակիցները ծանոթացել են՝ զորամասի անձնակազմի ծառայողական և մարտական գործողությունների կազմակերպման, այդ թվում՝ վարչական շենքի և ուսումնական կենտրոնի, ինչպես նաև անձնակազմի զորանոցների և ճաշարանների, դասասենյակների, պահեստների, զենքի և տեխնիկական միջոցների, ավտոմոբիլային տեխնիկայի համար ստեղծված պայմաններին: Համալիրն ապահովված է մշտական ջրով, էլեկտրականությամբ և այլ անհրաժեշտ սարքավորումներով:

Ուսումնական կենտրոնի հրաձգարանում իրականացվել է՝ զրահամեքենաներից, հրաձգային զենքերից, ականանետերից և զենիթային համակարգերից հրաձգություն:






















Hayatsk.info

Հեշթեգներ: Գուբադլի  


Վերնագիրի այլ պիտակները