Երկրում շրջանառվում է կորոնավիրուսի նոր՝ բրիտանական շտամը. Գամկրելիձե

12:57   07 Ապրիլ 2021    172

«Նոր շտամներն աստիճանաբար տարածվում են, ինչը և սպասելի է: Ինչպես գիտեք, այսպես կոչված բրիտանական շտամը շրջանառվում է մեր երկրում, և մուտացված տարբերակով վարակման դեպքերը բավականին հաճախացել են», – ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձն:

Նա նաև նշել է , որ կրկնավարակման դեպքերն աճում են ինչպես Վրաստանում, այնպես էլ այլ երկրներում:

«Հանրապետությունում ունենք մի քանի հաստատված դեպք: Պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, կրկնավարակումն ամբողջ աշխարհում աճում է, ուստի՝ ինտենսիվ պատվաստումն անհրաժեշտ է այն կանխելու համար», – ասել է Գամկրելիձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գամկրելիձե  


Վերնագիրի այլ պիտակները