Հնդկաստանում 1 օրում գրանցվել են կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր

14:09   07 Ապրիլ 2021    145

Հնդկաստանն առաջին անգամ արձանագրել է 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր:

Այսպիսով, վարակվել է 115 736 հնդիկ: Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է 12 801 785 դեպք:

Դրանից առաջ դեպքերի առավելագույն թիվը ապրիլի 5-ին էր` վարակման 103 558 դեպք:

Աճել է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը. համավարակի սկզբից ի վեր՝ 166 177:

Նշվում է, որ հիվանդության ակտիվ դեպքերի թիվն ավելանում է 28 օր անընդմեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները