Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք

14:16   07 Ապրիլ 2021    163

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 687 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 27 713 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 2,48%, վերջին 14 օրը – 1,98%, վերջին 7 օրը – 2,42%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 285 645 դեպք: Ապաքինվել է ևս 327 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 275 547:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը երկրում 3 840 մարդու կյանք է խլել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները