Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ոլորտում համատեղ հանձնաժողով կստեղծեն

14:14   07 Ապրիլ 2021    460

Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են հերթական համատեղ հանձնաժողով ստեղծել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա նախատեսված է՝ «Ադրբեջանի արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագրի համապատասխան կետով, որը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքվում ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այն ժամանակվա Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Նուրեթթին Ջանիքլլի կողմից:

2021 թվականի ապրիլի 5-ին համաձայնագիրը հաստատել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Համատեղ հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության խորհրդի ներկայացուցիչներ:

Ենթադրվում է, որ երկու կողմերն էլ ներկայացված կլինեն հավասար կազմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները