Նյու Յորքի բնակելի շենքում բռնկված հրդեհից 21 մարդ Է տուժել, տարահանվել Է 90 ընտանիք

14:44   07 Ապրիլ 2021    163

Առնվազն 21 մարդ Է տուժել Նյու Յորքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով:

Ապրիլի 7-ին Instagram-ում այդ մասին հայտնել Է քաղաքի հրշեջ ծառայությունը:

«Ներկայում տարահանվել Է 90 ընտանիք՝ շուրջ 240 մարդ: Տեղում են գտնվում ավելի քան 350 հրշեջներ և շտապօգնության աշխատակիցներ: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան, տուժածները 21-ն են, նրանց թվում 16-ը հրշեջներ են, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ»,- նշված Է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել Է CNN հեռուստաալիքը, հրդեհը տեղի Է ունեցել 150-բնակարանանոց շենքում՝ Քուինսի շրջանում: Բռնկումը սկսվել Է վեցերորդ հարկի բնակարանում և արագորեն տարածվել վերևի հարկերում, քանի որ բնակարանի սեփականատերը, հեռանալով այնտեղից՝ դուռը բաց Է թողել: Նշվում Է որ կրակը դեռ մարած չԷ:


Հեշթեգներ: ՆյուՅորք  


Վերնագիրի այլ պիտակները