«Սա իրանցի ժողովրդի հաղթանակն է»․ Ռոհանի

15:04   07 Ապրիլ 2021    163

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շուրջ 4+1 ձևաչափով (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններ վարել հնարավոր է այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը:

Ռոհանին կարծում է, որ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկությունն Իրանի հաղթանակն է։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել էր, որ Թեհրանը բանակցելու է բացառապես 4+1 խմբի երկրների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեկ կայացած հանդիպումից հետո ես միջազգային հարաբերություններում նոր էջ եմ բացել։ Եթե Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կարող ենք բանակցել 4+1 ձևաչափի շրջանակում», - կառավարության նիստում ասել է Ռոհանին և հավելել․ «Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք միջուկային համաձայնագրի սահմաններում մեր ստանձնած պարտավորություններին վերադառնալ՝ բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց։ Միացյալ Նահանգները խոսում են ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները