«Որպես միավորման օրակարգի շարունակություն՝ նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնել է Մեծ Եվրասիական գործընկերություն, որին անդամակցել կարող են բոլորը»,- ասել է Լավրովը։
Նախարարի խոսքերով՝ այդ նախաձեռնությունը ոչ միայն կամրապնդի փոխհարաբերությունները պետությունների միջև, այլև մրցակցություն կխթանի և կնպաստի աշխարհում կայունության հաստատմանը: Լավրովը շեշտել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է պակիստանյան, հնդկական, եվրասիական այլ գործընկերների հետ համագորակցությամբ, քանի որ կան ընդհանուր հետաքրքրություններ:
Պուտինը, հիշեցնենք, դեռ 2016 թվականին է հայտարարել Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման մասին, որին կարող են անդամակցել Չինաստանը, Հնդկաստտանը, Պակիստանն ու Իրանը, ինչպես նաև ԱՊՀ երկրները և այլ պետություններ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մեծ-Եվրասիա