Կախա Կալաձեն հեռանում է քաղաքականությունից և վերադառնում Միլան

15:41   07 Ապրիլ 2021    163

Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ծրագրում է լքել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ինչպես նաև հեռանալ քաղաքականությունից ու վերադառնալ Միլան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Formula ՀԸ-ն ՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Մարտի 26-ին Կալաձեն հայտարարել էր, որ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: 43-ամյա քաղաքապետի մոտ ախտորոշվել էր վեստիբուլոպաթիա՝ վեստիբուլյար անալիզատորի դիսֆունկցիա: Վերջերս նա դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բուժումը շարունակում է տանը:

Քաղաքականությունից Կալաձեի հեռանալու մասին լուրերը շրջանառվեցին նախկին վարչապետ Գախարիայի հրաժարականից հետո: Վարկածներ տարածվեցին, որ նա չի սատարի նոր վարչապետին, իսկ 2021թ․ կուսակցության կողմից չի առաջադրվի քաղաքապետի պաշտոնում: Ինքը` Կալաձեն, չի անդրադառնում ընտրությունների թեմային, թեև հայտարարում է, որ «ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ»:

Կախա Կալաձեն քաղաքապետ էր ընտրվել 2017-ի աշնանը: Մինչ այդ նա Վրաստանի էներգետիկայի նախարարն էր: Նախկինում Կալաձեն հաջողակ ֆուտբոլիստ էր, իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Անցյալ տարի Կալաձեն ընդգրկվել էր Իտալիայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Football-Italia-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կախա-Կալաձե  


Վերնագիրի այլ պիտակները