Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

16:57   07 Ապրիլ 2021    208

3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում, ասվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմուտքում՝ Իմերեթիի մարզի Օնի քաղաքի մոտակայքում: Տեղեկությունը տեղադրված է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այդ երկրաշարժը հանգեցրել էր շուրջ 200 մարդու մահվան, ոչնչացվել էր գրեթե 46,000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները