Եգիպտոսում պարզել են Սուեզի ջրանքցում Ever Given բեռնանավի խցանման պատճառը

18:07   07 Ապրիլ 2021    181

Եգիպտոսում հայտարարել են, որ Ever Given բեռնանավի հետ կապված միջադեպը, որի պատճառով արգելափակվել էր Սուեզի ջրանցքը, տեղի է ունեցել մարդկային սխալի պատճառով:

«Հավանական է, որ նավապետը սխալ է թույլ տվել արագության կարգավորման ժամանակ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասել է ջրանցքի հարցերով վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան` ընդգծելով, որ առկա տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է այն կարծիքը, որ միջադեպը եղել է մարդկային սխալի հետևանք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև նշել է, որ նավում ներկա է եղել ջրանցքի վարչության ներկայացուցիչ նավատարը (լոցման), սակայն մասնագետը հավելել է, որ իրենք պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար: «Նավատարը միայն խորհուրդներ է տալիս, սակայն վերջնական որոշումը կայացնում է նավապետը: Մեր կողմից սխալներ թույլ չեն տրվել, և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում»,- շեշտել է Ռաբիա:

Հիշեցնենք, որ Ever Given բեռնանավը մարտի 23-ին խցանվել էր ջրանցքի հարավային մասում` խաթարելով երթևեկությունը, ինչի հետևանքով 400 նավ հայտնվել էր խցանման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները