Ավստրալիայում կինը մահացել է Pfizer-ի պատվաստումից մի քանի ժամ անց

20:20   07 Ապրիլ 2021    154

Ավստրալիայում տարեց կինը մահացել Է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ներարկումից մի քանի ժամ անց:

Այդ մասին հաղորդել Է Sky New Australia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում Է, որ 82-ամյա կինը մահացել Է ավստրալական Կվինսլենդի նահանգի տարեցների տանը COVID-19-ի դեմ պատվաստում ստանալուց հետո: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, առայժմ պարզ չԷ, թե մահը արդյոք վրա Է հասել պատվաստման պատճառով:

Ճշտվում Է, որ կինն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այդ թվում՝ թոքերի հիվանդություն: Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 5-ի դրությամբ Ավստրալիայում մոտավորապես 855 հազար պատվաստում Է արվել Pfizer եւ AstraZeneca պատվաստանյութերով: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրում օգտագործման համար հավանություն Էր տվել AstraZeneca եւ Pfizer դեղագործական ընկերությունների պատվաստանյութերին: Վերջինից Ավստրալիան 2021 թվականին կստանա պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները