Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հիվանդանոցում է հետազոտման համար

20:16   07 Ապրիլ 2021    154

Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 84-ամյա քաղաքական գործիչը Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում է գտնվում ապրիլի 6-ից:

Զատկի տոները, գործակալության տվյալներով, նա անցկացրել Է Լազուր ափին՝ ավագ դուստր Մարինայի տանը եւ ուղղաթիռով ժամանել է հիվանանոց հետազոտման:

Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել: Անցյալ տարվա սեպտեմբերին վարակվել է կորոնավիրուսով: Նա վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ պառկել է հիվանդանոցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները