Դոնալդ և Մելանյա Թրամփերը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին-Լուսանկարներ

16:28   25 Հունիս 2017    655

Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

54-ամյա նախարարի համար սա 3-րդ ամուսնություն է: Նրա ընտրյալը 36-ամյա շոտլանդացի դերասանուհի Լուիզ Լինտոնն է, որի համար սա 2-րդ ամուսնություն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել 300 մարդ՝ այդ թվում նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները:

Բրիտանական աղբյուրը նկատում է, որ հյուրերի շարքում իր նրբագեղությամբ առանձնացել է առաջին տիկինը, որն այս առիթի համար ընտրել է բարեկազմությունն ընդգծող բաց վարդագույն զգեստ:

Հավելենք, որ Մնուչինը, որի կարողությունը գերազանցում է 300 մլն դոլարը, Լինտոնի հետ սկսել է հանիպել դեռևս 2-րդ կնոջ հետ ամուսնացած ժամանակ:


Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները