Սինգապուրում հազարավոր մարդիկ են մասնակցում Pink Dot գեյ-շքերթին- Լուսանկարներ

21:04   01 Հուլիս 2017    231

Սինգապուրում հազարավոր մարդիկ են մասնակցում Pink Dot գեյ-շքերթին՝ չնայած դրան օտարերկրացիների մասնակցությունն արգելող նոր օրենքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շքերթին մասնակցելու համար հարկավոր է փաստաթուղթ ներկայացնել, որը կհաստատի Սինգապուրի քաղաքացիությունը կամ կեցության իրավունքը: Սինգապուրում օտարերկրացիներին արգելվում է մասնակցել զանգվածային միջոցառումների, սակայն նախկինում շատերը շրջանցում էին այս կարգը՝ բավարարվելով «դիտորդի» դերով:

Նոր օրենքն անդրադարձել է շքերթի մասնակիցների թվի վրա. այս տարի մասնակիցների թիվը, անցյալ տարվա համեմատ, ավելի քիչ է: Հետաքրքիր է, որ Սինգապուրում տղամարդկանց միջեւ սեքսը քրեորեն պատժելի արարք է համարվում՝ ընդհուպ մինչեւ 2 տարվա բանտարկություն, բայց նման դատավճիռներ հազվադեպ են կայացվում:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   Pink-Dot  


Վերնագիրի այլ պիտակները