Նավթի գները նվազել են

11:21   08 Հուլիս 2017    478

Hayatsk.info-ն հայտնում է, որ Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 44.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 47.01 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները