Ցորենի եւ մսի գնաճի պատճառով հունիսին բարձրացել է Պարենային մթերքների գնային ինդեքսը

11:15   10 Հուլիս 2017    604

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից հրապարակվող պարենի գնային ինդեքսը հունիսին բարձրացել 1,4%-ով՝ համեմատած մայիսի ցուցանիշի հետ եւ միջինում կազմում է 175,2։ Նախորդ տարվա հունիսի ցուցանիշի հետ համեմատությամբ այն բարձրացել է 7%-ով։

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից Hayatsk.info-ն-ին հայտնում են, որ ՊԳԿ-ի գնային ինդեքս դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս եւ շաքարավազ։

Հացահատիկի գնային ինդեքսը ըստ ՊԳԿ-ի տվյալների մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4,2%-ով՝ ԱՄՆ-ում ցանքի պայմանների վատթարացմամբ պայմանավորված ցորենի գնի թանկացման պատճառով։ Միեւնույն ժամանակ նույն ժամանակահատվածում իջել է եգիպտացորենի գինը՝ պայմանավորված Հարավային Ամերիկայում ռեկորդային քանակի բերքով։ Մսամթերքի եւ կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես բարձրացել է, սակայն ձեթի եւ շաքարավազի գինը անկում է գրանցել։

Հացահատիկի պաշարները ռեկորդային սահմանի են հասնում։

Չնայած սպիտակուցով հարուստ հացահատիկի առաջարկի նվազմանը՝ հացահատիկի առաջարկը համաձայն ՊԳԿ-ի հրապարակած զեկույցի շարունակում է մնալ առատ գալիք տարվա ընթացքում։ ՊԳԿ-ն հրապարակել է, որ 2017թ․ին ըստ կանխատեսումների ցորենի արտադրությունը կկազմի 2,593 միլլիոն տոննա, որը 0,6 %-ով ավելի ցածր է, քան 2016-ի ցուցանիշը։ Իսկ հացահատիկի համաշխարհային պաշարները 2017թ․ին ակնկալվում է կհասնեն 704 միլլիոն տոննա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ   Սնունդ   ՊԳԿ  


Վերնագիրի այլ պիտակները