Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմի» հետ

10:05   11 Հուլիս 2017    466

Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության հետ «Թուրքական հոսք» գազամուղի՝ Թուրքիայի տարածքում ճյուղի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է թուրքական Вotas պետական ընկերության տնօրեն Բուրհան Օզջանը Ստամբուլում կայացած 22-րդ Նավթային համաշխարհային կոնգրեսի ժամանակ:

Օզջանը, սակայն, նշել է, որ չի կարող բացահայտել՝ ինչ գումարի մասին է խոսքը:

Թուրք գործարարը լրատվամիջոցների հետ զրույցում նաև հաստատել է, որ «Թուրքական հոսքի»` Թուրքիայում կառուցվելիք հատվածի ելքը դեպի ցամաք կատարվելու է Թրաքիայի կողմից` Քըյըքյոյ բնակավայրի մոտակայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Գազպրոմ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները