Նավթի համաշխարհային գներն աճում են

10:26   11 Հուլիս 2017    398

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 44.54 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքն աճել է 0.36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.05 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տնտեսություն   Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները