Սաուդյան Արաբիան օգոստոսին օրական 600 հազար բարելով կկրճատի նավթի արտահանումը

20:37   12 Հուլիս 2017    200

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Al Watan-ին, Սաուդյան Արաբիան անմշակ նավթի օրական արտահանումը կկրճատի ավելի քան 600 հազար բարելով:

Արտասահմանին մատակարարումների նվազեցման պատճառները նա պարզաբանել է «ամռան սեզոնին ներքին շուկայում պահանջարկի բարձրացմամբ եւ Սաուդյան Արաբիայի կողմից այն պարտավորություններին հետեւելու մտադրությամբ, որոնք թագավորությունն ստանձնել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) շրջանակներում»:

2016 թվականի վերջին ՕՊԷՔ-ը եւ 11 անկախ արտահանող երկրները, որոնց թվում է Ռուսաստանը, կնքել են նավաթահանույթի կրճատման համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ մասնակիցները 2017 թվականի առաջին կիսամյակում պետք է նավթի շուկայից հանեն օրական 1,8 միլիոն բարել նավթ (2016 թվականի հոկտեմբերի մակարդակի համեմատությամբ):

Մայիսին Վիեննայում կայացած հանդիպմանը երկրները համաձայնագիրը երկարացրել են մինչեւ 2018 թվականի ապրիլ՝ պահպանելով նախկին բաժնեմասերը բոլոր մասնակիցների համար: Համաձայնագրի նպատակն էնավթի պաշարները նվազեցնել մինչեւ հինգ տարվա միջինի մակարդակներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արաբիա   նավթ  


Վերնագիրի այլ պիտակները